29.02.2024

Հաշվիր

99 : 11=9

8000 : 20=400

6200 : 200=31

45000 : 90=500

Հաշվիր թվի մասը

500-ի 4/5 մասը=400

500-ի 80%-ը=400

1800-ի 2/3 մասը=1200

1800-ի 20%-ը=36

Գտիր այն թիվը, որի 1/5-ը 30 է։
6

Գտիր այն թիվը, որի 4/5-ը 12 000 է։
9600

Ալեքսի աշխատավարձը 560 000֏ է։ Աշխատավարձի 30%-ը գնում է պետական գանձարան որպես հարկ։ Ինչքա՞ն է ստանում Ալեքսը մաքուր եկամուտ։
168000

Երեք հաջորդական թվերի գումարը 150 է։ Գտիր թվերը։
49+50+51

Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 63 է։ Ո՞ր թվերն են
20+21+22

28.02.2024 Թվի տոկոսը

  1. Հաշվիր

64 : 4=16

720 : 90=8

1200 : 60=20

40 000 : 200=20

2. Հաշվիր թվի տոկոսը։

Տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է։

Օրինակ, 100-ի 5 տոկոսը կլինի 100 x 5 /100 = 100 x 5 : 100 = 5

200-ի 10 = 20

1000- ի 20 = 200

300-ի 18 = 54

650-ի 10 = 65

3. Համեմատիր կոտորակները

1/9 < 5/9

3/4 < 5/4

6/9 > 6/4

39/5 > 1

5/19 = 1

46/46 =1

4. Ապրանքի գինը զեղչվել է 20 %-ով։ Ի՞նչ արժի այն հիմա, եթե մինչև զեղչվելը արժեր 2000 ֏:
16

5. Ուսման վարձը թանկացել է 15 %-ով։ Նախկին 180 000֏-ի փոխարեն հիմա ինչքա՞ն է դարձել։

207000

6. Դասարանում սովորում է 25 սովորող։ Նրանց 20 %-ը այսօր բացակա է։ Քանի՞սն են ներկա։20

7. Ալինան ուներ 2000 ֏, իսկ Մանեն 1500֏: Ալինան ու Մանեն իրենց ունեցած գումարների 30 %- ը միացրին ու քաղցրավենիք գնեցին։ Ինչքա՞ն գումար ծախսեցին քաղցրավենիք գնելու համար։
1050

8. Սարգիսը ունի 12 ջրամատիտ։ Դրանց 50 %ը տվեց Նարեկին, իսկ 25%ը Դավիթին։ Քանի՞ ջրամատիտ մնաց Սարգիսի մոտ։
3

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ  տեղադրեք բլոգում։ (Մինչև կիրակի օրը)

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    ջաղացպան – ջրաղացպան, բաղարջ – հաց, լինգ – նիգ, կոտ – փայտե աման, վեզիր – մերձավոր
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
    ալրոտ – ալուր – արմատ- ոտ- վերջածանց, կիսավեր – կիս – ածանց – ավեր – արմատ, մոխրոտ – մոխր – արմատ – ոտ – վերջածանց, լավություն – լավ – արմատ, ություն – վերջածանց, թագավոր – թագ- արմատ – ա – հոդակապ, վոր ի – վերջածանց, աղբանոց – աղբ – արմատ, ա- հոդակապ, նոց – վերջածանց
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
    վազ է տալիս – վազում է, ձայն է տալիս – կանչում է
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը: Հարուստ թագավոր բարբառով ներկայացված
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ – աղքատ, շատ-քիչ, կենդանացնել-սպանել, վատություն-լավություն, տանել-բերել։
  6. համացանցում կարդացեք, թե ինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։ Փայտէ աման որով չափում են հացահատիկը։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
    Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։ Ասում է ջաղացպանը աղվեսին։

Բ (2 մաս)

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:
    Ակն – թանկագին քար , խնամախոս – հարսնախոս, նժույգ – ձի , շշկլված – շշմած – զարմացած, կողոպտեցին – թալանեցին
  2. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:
    ջաղացաքար խանութպան աչքաթող լուսաբեր
  3. Կկանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
    բերանը բաց – զարմացած
    միտք է անում – մտահոգվել
  4. Ի/նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։
    Թագավորին պատմություն է պատմում, որ Չախչախ թագավորի վրա հարձակվել են և կողոպտել, նույնիսկ վրայի շորերը հանել։
  5. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։
    Չգիտեր ինչպես ուտել
  6. Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։
    Այո։ Ջաղացպանին օգնեց բախտը գտնել և հարստանալ։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:
    — Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։
    Թագավորը հարցնում է․ – Ինչու՞ չի ուտում, աղվե՛ս ախպեր։

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:
  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

27.02.2024 Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը (2)

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

120 + 15 + 180=315
75 + 164 + 225 + 16=496
96 + 200 + 4 + 21=321
12 + 33 + 67 + 60=172
1001 + 26 + 14 + 109=1140

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 80 x 50=80000
80 x 20 x 100=160000
110 x 100 x 9=9900
21 x 3 x 1000=36000

3. Դպրոցում կա 42 դասարան։ Ամեն դասարանում կա 15 սեղան, որոնցից ամեն մեկի առջևում կա երկուական աթոռ։ Քանի՞ աթոռ կա դպրոցում։
4404

4. Մեկ վագոնում կա 6 հատ մեծ նստարան՝ 6-ական նստատեղով և 4 հատ փոքր նստարան՝ 3-ական նստատեղով։ Քանի՞ հոգու կտեղավորի այդպիսի երեք վագոնանի գնացքը։
144

5. Մտապահածս թիվը եթե բազմապատկեմ 4-ով, գումարեմ 8, կաստանամ 48: Գտիր մտապահածս թիվը։
10

6. Ալիսայի մտապահած թիվը եթե բաժանեմ 6-ի, ապա գումարեմ 38, կստանամ 58։ Գտիր Ալիսայի մտապահած թիվը։
120

7. Թխվածքի համար ունեցածս ալյուրի 2/3-ը ծախսեցի, որը 600 գրամ էր։ Ինչքա՞ն ալյուր ունեի մինչ թխվածք պատրաստելը։
900

8. Խանութում եղած հացի 2/5-ը վաճառվեց մի օրում։ Մնաց 60 հատ։ Քանի՞ հաց կար։
100

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին 

կարճ

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարու ձև անող արհեստավոր:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ—նշանակում է օգնել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս գործողություն ցույց տվող բառը։

հանում է ,խփում

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Տես ̀  կհավանե՞ս:

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Ինքը ուզում էր իր չափերով վերմակ։

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Ճիպոտով խփում է թագավորի ոտքին,թագավորնել ոտքը ներս է քաշում։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Խելոքն ու հիմարը

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Կզրկեի թագավորությունից։

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

Անկարգ թագավորը։

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
դերձակ

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս գործողություն ցույց տվող բառը։

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ․․․․ նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն ․․․․․ բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, ․․․․ շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  ․․․․․ :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

24.02.2024 Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

12000 + 6215 + 8000=16215
375 + 254 + 25 + 6=660
796 + 200 + 4 + 450=1450
440 + 34 + 61 + 60=595
701 + 86 + 14 + 19=820

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 718 x 5071800=71800
80 x 60 x 50=16000
40 x 48 x 25=9224
40 x 70 x 50=14000

3. Դահլիճում 5 շարքով տեղադրված են 9 նստատեղ ունեցող նստարաններ։ Ամեն շարքում 6 նստարան է։ Ներկայացման ժամանակ կար 35 ազատ նստատեղ։ Քանի՞ հանդիսատես կար այդ ներկայացմանը։
35

4. Մեկ արկղի մեջ տեղավորվում է 9 տեղանոց 20 տուփ ձու։ Թռչնաբուծական ընկերությունը խանութ առաքեց այդպիսի 25 արկղ ձու։ Մեկ ձվի մեծածախ գինը 60 դրամ է։ Հաշվի՛ր, թե ընկերությունը որքան դրամի ձու առաքեց խանութ։

27000

5. Հաշվիր գումարը։

Գումարելի62400 : 60 5050 : 50350700 : 70
Գումարելի305 x 62502 x 55456 x 70
Գումար1905027711

Масленица. Вопросы.

  1. Напишите, как люди празднуют Масленицу.

Изготовление и сожжение соломенного чучела – главный обряд Масленицы. Ритуалы проводов Масленицы должны были способствовать тому, что земля даст богатый урожай. По этой причине, чтобы «умаслить» почву, пепел от сожжённого чучела развеивали над полями.

В первый день праздника чучело наряжали в женские наряды, носили его на руках, водили вокруг него хороводы и пели. В последний день праздника чучело Масленицы сжигали на огромном костре, разведённом на центральной площади. Таким образом проходило массовое прощание с зимой и встреча весны. Также люди верили, что сожжённое чучело унесёт с собой все болезни и невзгоды. Даже писали специальные записочки, в которых указывали, какие именно неприятности чучело должно забрать с собой.

  1. Напишите, какие символы Масленицы вы знаете?

Ряженые часто сопровождали «поезд» с соломенным чучелом на Масленицу, а также ходили на праздник по дворам и пели.

Одним из наиболее популярных персонажей у ряженых был медведь. Человек наряжался в вывернутую шубу, которая означала шкуру медведя, и изображал зверя, который просыпается после зимней спячки. Желая скорее разбудить медведя, люди водили вокруг него хороводы, пели и танцевали. В результате «медведь» просыпался и пытался схватить кого-то из веселящихся. Все это превращалась в игру. Каждый хотел попасть к «медведю» в лапы, поскольку считалось, что это к удаче.

Викторина про Масленицу

В последний день масленичной недели принято просить прощения друг у друга. Как ещё называется этот день?

1.День семьи, любви и верности

2.День примирения и согласия

3.Прощёное воскресенье

Из какого материала обычно делают чучело на Масленицу?

1.Бумаги

2.Дерева

3.Соломы

Почему масленичную нед елю ещё называют сырной?

1.Потому что едят сырую пищу

2.Потому что едят много сыра

3.В старину словом «сыр» называли различные молочные продукты

Почему масленичную неделю ещё называют мясопустной?

1.Потому что едят мясо с капустой

2. Потому что едят много мяса

3. Отказываются от мяса в пользу молочных продуктов

Проводятся соревнования по поеданию блинов. Как именно требуется есть блины?

1.На бегу

2.На время

3.Без рук

Как поступали с пеплом от сожжённого масленичного чучела?

1.Развеивали по ветру

2.Развеивали по полю

3.Кидали в реку

 В какой день недели, согласно традиции, просят прощения друг у друга?

  1. В понедельник
  2. В среду
  3. В воскресенье

Кому из зверей, в древности, посвящали праздник и отдавали вкусную еду?

  1. Медведю
  2. Волку
  3. Зайцу

За каким днем закрепилось имя «Разгуляй»?

  1. Воскресенье
  2. Четверг
  3. Понедельник

Что провожает Масленица?

  1. Гостей
  2. Зиму
  3. Весну

Масленицу встречали блинами, а провожали… Чем?

  1. Сухарями
  2. Шашлыком
  3. Картошкой


Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    :Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ: այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ,