Category: Uncategorized
поп-арт- современное искусство

поп-арт
Поп-арт — это направление в искусстве, которое появилось в 1950–1960-х годах и связано с массовой культурой: рекламой, комиксами, кино, продуктами и знаменитостями.
Главная идея — показать, что обычные вещи из повседневной жизни тоже могут быть искусством.
Художники изображают простые и узнаваемые объекты (например, еду, товары, лица знаменитостей) в ярких цветах и необычном стиле.
Характерные особенности поп-арта: яркие цвета, повторение изображений, простота форм и влияние рекламы.

современное искусство
Նախագիծ․Ջերմաստիճանի լաբիրինթոսում. Բացասական և դրական թվեր
1. Նախագծի նպատակը
- Սովորել համեմատել ամբողջ թվերը (դրական, բացասական և զրո)։
- Հասկանալ ջերմաստիճանի փոփոխության (տատանման) մաթեմատիկական հաշվարկը։
- Պատկերել տվյալները գրաֆիկական տեսքով։
2. Տեսական մաս (Ի՞նչ պետք է իմանալ)
Նախագծի սկզբում համառոտ բացատրիր հետևյալ կանոնները.
- Զրոյական կետ: Ջրի սառեցման ջերմաստիճանը (0°C)։
- Բացասական թվեր: 0-ից ցածր ջերմաստիճան (ցուրտ)։
- Դրական թվեր: 0-ից բարձր ջերմաստիճան (տաք)։
- Բացարձակ արժեք (մոդուլ): Թվի հեռավորությունը զրոյից (∣−5∣=5)։
3. Գործնական հետազոտություն (Օրինակ)
Վերցրու որևէ քաղաքի (օրինակ՝ Երևանի կամ Գյումրու) մեկ շաբաթվա ջերմաստիճանի տվյալները (կարող ես օգտվել արխիվից կամ կատարել սեփական չափումներ)։
Աղյուսակ 1. Ջերմաստիճանի չափումներ Շաբաթվա օր Ցերեկ (°C) Գիշեր (°C) Օրական տատանում Երկուշաբթի+5−38 աստիճան Երեքշաբթի+2−68 աստիճան Չորեքշաբթի 0−44 աստիճան Հինգշաբթի −2−86 աստիճան
4. Մաթեմատիկական առաջադրանքներ նախագծի շրջանակում
Նախագծի մեջ ներառիր հետևյալ հարցերի պատասխանները.
- Համեմատում: Ո՞րն է ավելի ցուրտ՝ −12°C-ը, թե՞ −5°C-ը։ (Պատասխան՝ −12<−5, ուրեմն −12-ն ավելի ցուրտ է)։
- Միջին ջերմաստիճան: Գտիր շաբաթվա ցերեկային միջին ջերմաստիճանը (գումարիր բոլոր թվերը և բաժանիր օրերի քանակին)։
- Կոորդինատային ուղիղ: Գծիր հորիզոնական կամ ուղղահայաց ուղիղ և դրա վրա նշիր քո չափած ջերմաստիճանները։
5. Հետաքրքիր փաստեր (Լրացուցիչ)
- Բացարձակ զրո: Ամենացածր հնարավոր ջերմաստիճանը տիեզերքում −273.15°C է (Կելվինի սանդղակով՝ 0):
- Ռեկորդ: Հայաստանում գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է Պաղակնում (մոտ −42°C)։
6. Եզրակացություն
Գրիր, թե ինչպես են բացասական թվերը օգնում մեզ ճիշտ կողմնորոշվել եղանակի հարցում և ինչու է կարևոր հասկանալ թվերի տարբերությունը։
12°C
Մարդու օրգան համակարգեր
Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։
Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին:
Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:
1․ Նյարդային համակարգ
2. Հենաշարժիչ համակարգ
3.Արյունատար համակարգ
4. Շնչառական համակարգ
5. Մարսողական համակարգ
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ
7. Միզարտազատական համակարգ
8.Վերարտադրողական համակարգ
9. Իմունային համակարգ
10. Ներզատական համակարգ

Տասնորդական կոտորակների բազմապատկում և բաժանում (կրկնություն)
Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝
1) թվերը բազմապատկել` անտեսելով ստորակետները
2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին
Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:
Դիտարկենք ևս երկու օրինակ՝
753,4⋅0,01=7,534
0,3⋅20,1=6,03
Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:
753,4⋅0,001=0,7534
41,37⋅0,001=0,04137
0,25⋅0,03=0,0075
Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝
231,2⋅4,5=1040,40=1040,4

Առաջադրանքներ․
1)Կատարե՛ք բազմապատկում․
ա) 3,81 • 2,95 = 11,2395
բ) 16,387 • 0,29 = 4,75223
գ) 0,782 • 0,55 = 0,4301
դ) 17,32 • 896,1 = 15519,252
ե) 1,11 • 0,32 = 0,3552
զ) 0,92 • 10,03 = 9,2276
է) 0,1 • 0,001 = 0,0001
ը) 23,57 • 8,192 = 193,08544
թ) 17,17 • 17,17 = 294,8089
2)Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները․
ա)3,76 • 0,1 > 10,26 • 0,03
բ)5,71 • 23 > 2,8 • 45
գ)1,92 • 8,4 > 17,5 • 0,8
դ)4,25 • 11,1 > 56,8 • 0,2
ե)0,705 • 9,43 < 8,99 • 0,77
բ) 4,221 : 0,63 = 6,7
գ) 30,303 : 33,3 = 0,91
դ) 9,3456 : 10,62 = 0,88
ե) 35,601 : 0,01 = 3560,1
զ) 0,13464 : 0,396 = 0,34
է) 14,924 : 0,82 = 18,2
ը) 788,48 : 1,28 = 616
թ) 189,1 : 0,305 = 620
ժ) 13,536 : 0,423 = 32
ժա) 0,001 : 0,2 = 0,005
ժբ) 10,74197 : 87,05 = 0,1234
2)Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։
Լայնություն= 465,8668 : 26,53 = 17,56 դմ
Լրացուցիչ աշխատանք (տանը).
1)Կատարե՛ք բաժանում․
ա)8,368 : 2 =
բ)17,024 : 4 =
գ)0,0225 : 15 =
դ)10,5 : 7 =
ե)6,25 : 125 =
զ)10,08 : 24 =
է)11,223 : 3 =
ը)374,17 : 31 =
թ)13,041 : 23 =
2)Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն․
ա)1234 : 26 * 12,34 : 26
բ)741 : 9,4 * 74,1 : 9,4
գ)0,1901 : 2 * 1901 : 2
դ)7,26 : 5,17 * 7260 : 5,17
Հաշվիր.
- (-6) + 9
- 7 + (-12)
- (-8) + (-5)
- 15 − (-4)
- (-11) − 6
- (-7) × 5
- (-4) × (-6)
- 12 × (-3)
- (-20) ÷ 5
- (-18) ÷ (-3)
- (-9) + 14
- 16 + (-7)
- (-25) + (-13)
- (-30) ÷ 6
- (-8) × (-9)
1․Մեկ տուփի քաշը 2 1/2 կգ է։ Քանի կգ են 5 նման տուփերը։
2․ 6 1/2 մ երկարությամբ ժապավենը բաժանեցին 2 մ կտորների։ Քանի կտոր ստացվեց։
3․ Ջերմաստիճանը առավոտյան −4°C էր, իսկ կեսօրին դարձավ 6°C։ Քանի աստիճանով փոխվեց ջերմաստիճանը։
4․ Սուզանավը գտնվում էր −30 մ խորության վրա և բարձրացավ 18 մ։ Որքա՞ն է նրա նոր խորությունը։
5․ Ջերմաստիճանը երեկոյան 5°C էր, իսկ գիշերը այն նվազեց 9°C-ով։ Ի՞նչ ջերմաստիճան եղավ գիշերը։
3 ․ Հաշվեք
ա) −7 + 12
բ) 15 − 23
գ) −9 + (−4)
դ) 18 − (−6)
ե) −25 + 30
զ) −14 − 9
4․ Հաշվել
ա) −2.4 + 5.7
բ) 8.3 − 10.6
գ) −4.5 + (−1.8)
դ) 12 − 3.75
ե) −6.2 − 4.8
Կատարեք բաժանում
ա) 13.6 : 3.4
բ) 65.8 : 0.04
գ) 28.8 : 18
դ) 24.8 : 0.16
ե) 5.4 : 1.5
Կատարե՛ք կարգային միավորի բաժանումը.
ա) 5.8 : 10
բ) 14.8 : 10
գ) 29 : 100
դ) 421.74 : 100
ե) 58.31 : 1000
զ) 743.1 : 1000
է) 254 : 10000
ը) 14.79 : 1000
թ) 900.8 : 100
ժ) 0.07 : 100
Կատարե՛ք բաժանումը.
ա) 6.4 : 8
բ)13.2 : 11
գ) 2.7 : 3
դ) 4.2 : 70
ե) 8.37 : 3.6
զ) 12.48 : 16
է) 12.6 : 3
ը) 7.2 : 16
թ) 9.55 : 2
ժ) 17.98 : 1000
Հիշիր
- 5.4 ÷ 10 = ______
- 8.32 ÷ 100 = ______
- 7.5 ÷ 10 = ______
- 42 ÷ 100 = ______
- 9 ÷ 1000 = ______
- 6.4 ÷ 2 = ______
- 9.6 ÷ 3 = ______
- 5.5 ÷ 5 = ______
- 8.4 ÷ 4 = ______
- 7.2 ÷ 6 = ______
- 4.8 ÷ 0.4 = ______
- 3.6 ÷ 0.6 = ______
- 2.5 ÷ 0.5 = ______
- 6.3 ÷ 0.7 = ______
- 1.2 ÷ 0.3 = ______
- 4.5 ÷ 10 + 1.2 = ______
- 6.4 ÷ 2 − 1.5 = ______
- 3.6 ÷ 0.6 + 0.4 = ______
- 5 ÷ 100 + 2.3 = ______
- 9.6 ÷ 3 − 0.8 = ______
Առաջադրանքներ
- Կատարեք բազմապատկում
- 0.5 × 0.2=
- 0.6 × 0.3=
- 1.2 × 0.4=
- 2.5 × 0.6=
- 0.75 × 0.8=
- 0.3 × 0.7 = ______
- 1.5 × 0.4 = ______
- 2.8 × 0.5 = ______
- 0.25 × 0.6 = ______
- 0.9 × 0.3 = ______
- 1.2 × 0.8 = ______
- 0.45 × 0.2 = ______
- 3.5 × 0.6 = ______
- 0.6 × 0.9 = ______
- 2.1 × 0.3
Progress Test 6 (Units 12 – 13)



- John loves to be a nurse
- Mary hates washing floor
- Laura likes reading a newspaper
- dog likes to play with ball
- father doesn’t like doing washing up
- mother hates cooking dinner
- they don’t like digging in the garden

8. must
9. mustn’t
10. mustn’t
11. must
12. mustn’t
13, must
14. must
15. mustn’t
16. mustn’t

17. D
18. F
19. E
20. B
21. C
22. A

23. mustn’t
24. mustn’t
25. mustn’t
26. mustn’t
27. must
28. must
29. must
30. must


- is/are/were
- is/is/was
- is/ate/were
- is/are/were

5. she was not
6. they were
7. he was
8. they were not

9. is
10. are
11. are
12. is
13. was
14. was
15. were
16. am

17. he had a rabbit
18. he had a bicycle
19. he didn’t have a watch
20. he didn’t have a dog
21. he had a parrot
22. he didn’t have a basket
23. he didn’t have a car
24. he had a ball
25. he didn’t have a boat

26. Did Bob have any ice cream? Yes, he did.
27. Did Tim have any jam? Yes, she did.
28. Did Sue have any cake? No, she didn’t.
29. Did Pam have any apples? No, he didn’t.
30. Did Sam have any bread? Yes, he did.
Նախագիծ Ամբողջ թվերի աշխարհը
Նախագծի իրականացման ժամանակաշրջան՝ մարտի 2-23
Կազմակերպիչ՝ Մարինե Միրաքյան Մանակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
1․Զարգացնել սովորողների տրամաբանական,վերլուծական և արագ մտածելու կարողությունները։
2․Խթանել մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը խաղային և մրցակցային միջավայրում։
3․Ամրապնդել 6-րդ դասարանի սովորողների մաթեմատիկական գիտելիքները։
4․Զարգացնել թիմային աշխատանքը։
5․Ստեղծել ակտիվ, առողջ մրցակցային ուսումնական միջավայր։
Խնդիրներ․
1․ Կազմել տարբեր մակարդակի մաթեմատիկական հարցեր և խնդիրներ։
2․ Ձևավորել թիմեր և ներկայացնել խաղի կանոնները։
3․ Սահմանել գնահատման հատուկ չափանիշներ։
4․ Խրախուսել սովորողների ակտիվ մասնակցությունը։
Թիմերի ձևավորումը․
- Սովորողները բաժանվում են թիմերի (3-5 սովորող)
- Յուրաքանչյուր թիմը ընտրում է անուն և ավագ
- Միավորները գրանցվում են յուրաքանչյուր թիմի համար
- Վերջում որոշվում է առավելագույն միավոր հավաքած թիմը Ձևաչափ․
- Արագ հարցեր
- Տրամաբանական առաջադրանքներ
- Բոնուս փուլ կամ ավագների մրցույթ
- Միավորների ամփոփում և խրախուսում
Առաջադրանքներ
1․Գծել թվային ուղիղ և նշել -4; 2,5; -1/2; 3; -5 և այլն։
2․Որ թիվն է ամենհեռու գտնվում 0-ից։
3․Որն է ամենափոքր թիվը։
4․Հաշվե՛լ․
ա)|-7| + |3| =7+3=10
բ) |-10| – |-4|=10-4=6
գ) |-5,5| x 2=11
դ) |-16| : |-4|=16:4=4
ե) (-3) x (-7) – (-2) x |-4| x (-6)=21-48-21=-27
5․Առավոտյան ջերմաստիճանը -5 ջերմաստիճան էր։Կեսօրին այն բարձրացավ 8 աստիճանով,իսկ երեկոյան նորից իջավ 4 ջերմաստիճանով։Որքա՞ն դարձավ ջերմաստիճանը։
-5+8=3
3-4=-1
6․Արամի բանկային քարտին կար 15․000 դրամ։Նա կատարեց 20․000 դրամի գնում։Դրանից հետո նա հաշվին ավելացրեց 7000 դրամ։Որքա՞ն է նրա հաշիվը։
15 000 − 20 000 = −5 000 դրամ
−5 000 + 7 000 = 2 000 դրամ
7․Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը․
1/2 > 4․5/9
-3․3/10 < 0
0 > 7․1/2
-4․7/13 և -9․1/4
-3․2/5 և -4․2/5
6․3/10 և 6․7/10
8․Գոյություն ունի՞ արդյոք ամենափոքր բացասական թիվը։
9․Արդյո՞ք յուրաքանչյուր ամբողջ թիվ ռացիոնալ է։
10․Որն է այն թիվը, որը ո՛չ դրական է,ո՛չ բացասական։
11․Դա գտնվում է շենքի 10-րդ հարկում։
ա)Իջնում ես 12 հարկ։(ավտոկայանատեղ)
բ)Հետո բարձրանում ես 5 հարկ։
գ)Վերջում իջնում ես 5 հարկ։
Ո՞ր հարկում ես գտնվում։
12․Թվերը դասավորել աճման կարգով՝ -2․1/2; -0․75; -3․1/4; 0,1; 3,5
13․Լրացրու բաց թողնված թվերը
ա) (-5,2) + *=0
բ) * – 10=15
գ) (-4) x *=-20
դ) 1/2 + *=-1
ե)* + 8= -1
զ)* + 7= -12
է)6 + *=3
ը)(-4) + *= -7
թ)25 + *= -30
14․Թիվը ներկայացնել երկու բացասական գումարելիների գումարի տեսքով։ -30; -25; -62; -50; -38։
Ջրի համաշխարհային օր — մարտի 22
Համատեղ նախագիծ Արևմտյան դպրոցի սովորողների հետ
Մասնակիցներ — Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզների 4-6-րդ դասարանի սովորողներ։
Ժմանակահատված — մարտի 9-30:
Նախագծի նպատակը
Սովորողները կծանոթանան ջրի կարևորությանը մարդու և բնության կյանքում, ինչպես նաև Հայաստանի ջրային ռեսուրսներին՝ գետերին, լճերին և ջրամբարներին։ Կսովորեն գնահատել և պահպանել ջուրը։
Նախագծի խնդիրնեԻմանալ, թե ինչու է նշվում Ջրի համաշխարհային օրը։
Ծանոթանալ Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսներին։
Հասկանալ ջրի խնայող օգտագործման կարևորությունը։
Զարգացնել հետազոտական և խմբային աշխատանքի հմտությունները։
Կարճ տեղեկություն
Մարտի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ջրի համաշխարհային օր։ Այս օրը հիշեցնում է, որ ջուրը կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է։ Առանց ջրի չեն կարող ապրել մարդիկ, կենդանիները և բույսերը։
Հայաստանը համարվում է ջրառատ երկիր։ Այստեղ կան բազմաթիվ գետեր, լճեր և ջրամբարներ։
Հայաստանի ջրային ռեսուրսները
Լճեր
Հայաստանի ամենամեծ լիճը Սևանա լիճ-ն է։ Այն քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարներից մեկն է տարածաշրջանում և շատ կարևոր է Հայաստանի համար։
Գետեր
Հայաստանի խոշոր գետերից են՝
Արաքս գետ
Հրազդան գետ
Դեբեդ գետ
Ախուրյան գետ
Այս գետերը օգտագործվում են խմելու ջրի, ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։
Ջրամբարներ
Հայաստանում կան նաև բազմաթիվ ջրամբարներ, օրինակ՝
Ախուրյանի ջրամբար
Ապարանի ջրամբար
Կեչուտի ջրամբար
Ջրամբարները օգնում են ջուր հավաքել և օգտագործել գյուղատնտեսության ու բնակավայրերի համար։
Խմբային առաջադրանքներ
1-ին խումբ — Լճեր
Ներկայացնել Հայաստանի լճերը (նկարներ, քարտեզ, հետաքրքիր փաստեր)։
2-րդ խումբ — Գետեր
Պատրաստել պաստառ Հայաստանի գետերի մասին։
3-րդ խումբ — Ջրամբարներ
Ներկայացնել, թե ինչու են կառուցվում ջրամբարները։
4-րդ խումբ — Ջրի պահպանում
Գրել և նկարել, թե ինչպես կարելի է խնայել ջուրը։
Ստեղծագործական աշխատանք
Նկարել, տեսանկարահանել «Ջուրը կյանքի աղբյուր է» թեմայով նկար։
Գրել փոքրիկ կարգախոսներ, օրինակ՝
«Խնայիր ջուրը՝ պահպանիր կյանքը»
«Մաքուր ջուր՝ առողջ կյանք»
Քննարկման հարցեր
Ինչու՞ է ջուրը կարևոր մարդու համար։
Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը։
Ինչպե՞ս կարող ենք խնայել ջուրը մեր առօրյայում։
Ուսումնական ճամփորդություն — Ազատի ջրամբար
Խաղ- վիկտորինա
Հարցեր
Առաջին մակարդակ
Ո՞ր օրը է նշվում Ջրի համաշխարհային օրը։
Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը։
Պատասխան․ Սևանա լիճ
Կարո՞ղ է մարդը երկար ժամանակ ապրել առանց ջրի։
Ջուրը ի՞նչ գույն ունի մաքուր վիճակում։
Ինչի՞ համար է մարդը օգտագործում ջուրը (նշեք 2 օրինակ)։
Երկրորդ մակարդակ
Ո՞ր գետն է սկիզբ առնում Սևանա լճից։
Անվանիր Հայաստանի մեկ այլ գետ։
Ինչի՞ համար են կառուցում ջրամբարները։
Ինչպե՞ս կարելի է խնայել ջուրը տանը։
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել՝ մաքու՞ր, թե՞ աղտոտված։
Երրորդ մակարդակ
Ո՞ր լիճն են հաճախ անվանում Հայաստանի «կապույտ աչք»։
Ինչպե՞ս է ջուրը օգնում բույսերին աճել։
Ի՞նչ կլինի, եթե գետերը աղտոտվեն։
Ասա ջուրը խնայելու մեկ կանոն։
Ասա մի կարգախոս ջուրը պահպանելու մասին։
Բոնուս փուլ (արագ պատասխան)
Ասում է բառ, իսկ երեխաները պետք է ասեն՝ կապ ունի՞ ջրի հետ, թե՞ ոչ։
Օրինակներ
Գետ
Անապատ
Անձրև
Ջրվեժ
Ավազ
Խաղի ավարտ
Հաղթող թիմը ստանում է «Ջրի պահապան» կոչումը
Շփման ուժեր: Շփումը բնության մեջ
Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:
Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:
Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:
Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:
Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:
Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

Օրինակ՝
Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:
Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:
Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:
Օրինակ՝
Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:
Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:
Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը):

Լրացուցիչ՝ Շփման ուժեր:
Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:
դադարի շփում, սահքի շփում, գլորման շփում։
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
օգնում է քայլել, շարժվել, կանգնել, բայց նաև կարող է մաշեցնել մեխանիզմները։
3. Բնագիտական մի փորձ կատարիր:
Աղի վաճառողը և իր էշը
Արևմտահայերեն պատմվածք

Ժամանակին աղի վաճառորդ մը կար, որ մօտակայ քաղաքէն աղ կը գնէր եւ պարկերը իշուն վրայ բեռցնելով կը ծախէր շուրջի գիւղերուն։ Ճամբուն վրայ կար գետակ մը, ուրկէ կ’անցնէին։ Սակայն քանի որ կամուրջ չկար եւ ջուրն ալ խորունկ չէր, գետակը կ’ացնէին ջուր մտնելով: Օր մը, մարդուն չար բախտէն, էշը կը սահի եւ ջուրին մէջ կ’իյնայ։ Աղերուն մեծ մասը կը լուծուի ջուրին մէջ: Երբ էշը դարձեալ կը կանգնի, կը զգայ, որ բեռը բաւական թեթեւցած է։
Այդ օրուընէ սկսեալ, ամէն անգամ որ էշը գետակէն պիտի անցնէր, կ’իյնար ջուրին մէջ։ Վաճառորդը ի վերջոյ կը սկսի կասկածիլ, որ էշը դիտմամբ* կ’իյնայ՝ բեռը թեթեւցնելու համար։ Ուրեմն կ’որոշէ անոր դաս մը տալ։ Յաջորդ քաղաք երթալուն, աղի փոխարէն բամպակ կը գնէ ու կը բեռցնէ իշուն վրայ։ Էշը կը զգայ, որ բեռը աւելի թեթեւ է, բայց կը մտածէ, որ եթէ դարձեալ ջուրը իյնայ, ա՛լ աւելի պիտի թեթեւնայ։ Ուստի, ըստ սովորութեան, դարձեալ կ’իյնայ ջուրին մէջ։ Բայց երբ կը փորձէ կանգնիլ, բեռան ծանրութիւնը զինք կրկին վա5ր կը ձգէ, որովհետեւ բամպակը ջուր ծծած եւ շատ ծանրացած էր։ Վաճառորդը լաւ մը կը ծեծէ իշուն, մինչեւ որ կանգնի եւ այդ ծանրացած բեռով քալէ։ Այդ օրուընէ սկսեալ, էշը կարելին կ’ընէ դարձեալ ջուրը չիյնալու։
Մի ժամանակ աղ վաճառող մի մարդ կար։ Նա մոտակա քաղաքից աղ էր գնում և պարկերը բարձում էր իր էշի վրա ու տանում էր շրջակա գյուղեր՝ վաճառելու։ Ճանապարհին մի փոքրիկ գետակ կար։ Քանի որ կամուրջ չկար, նրանք գետակը անցնում էին ջրի միջով։
Մի օր դժբախտ պատահեց․ էշը սայթաքեց ու ընկավ ջրի մեջ։ Աղի մեծ մասը լուծվեց ջրում, և երբ էշը վեր կացավ, զգաց, որ բեռը թեթևացել է։
Այդ օրվանից հետո ամեն անգամ, երբ էշը պետք է անցներ գետակից, դիտմամբ ընկնում էր ջրի մեջ, որպեսզի բեռը թեթևանա։ Վաճառողը կասկածեց, որ էշը հատուկ է դա անում, և որոշեց նրան դաս տալ։
Հաջորդ անգամ նա աղի փոխարեն բամբակ գնեց ու բարձեց էշի վրա։ Էշը զգաց, որ բեռը թեթև է, և մտածեց, որ եթե նորից ընկնի ջուրը, բեռը ավելի կթեթևանա։ Այդ պատճառով դարձյալ ընկավ ջրի մեջ։
Բայց այս անգամ բամբակը ջուր քաշեց և շատ ծանրացավ։ Էշը չկարողացավ հեշտությամբ վեր կենալ։ Վաճառողը ստիպեց նրան կանգնել ու շարունակել ճանապարհը այդ ծանր բեռով։
Այդ օրվանից հետո էշը ամեն կերպ փորձում էր գետակի մեջ չընկնել։


