Month: October 2023
Կրկնում ենք անցածը
| 12 | + | 18 | = | 30 |
| : | : | – | ||
| 3 | + | 3 | = | 6 |
| = | = | = | ||
| 4 | · | 6 | = | 24 |
- Քանի՞ թվանշան գոյություն ունի։
10
- Որո՞նք են բնական միանիշ թվերը։
1-9
- 4657 թիվը քանի՞ նիշ ունի։
4
- 6878 թիվը գրիր տառերով։
6778 -Վեց հազար յոթ hարյուր յոթանասուն ութ
- 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, ստացված թիվը գումարել տրված թվին։
8202+20= 8222
- Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը
20
- 21, 12, 36, 63, 13, 31, 25, 52, 15, 51, 27, 67, 75, 100, 10, 4, 88, 777, 890, 8990 թվերից առանձնացրու
ա) զույգ թվերը։ 12, 36, 10, 100, 4, 88, 52
բ) կենտ թվերը։ 21, 63, 13, 31, 25, 15, 15, 27, 67, 75, 777, 890, 8990
- Համեմատի՛ր.
230204 < 234504
23426 < 23789
2845 = 2845
264890 < 264897
- Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ անհավասարություն:
356589 > 356349
306784 < 306684
2508·2300 Մնացորդով է չի ստացվում:
- Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 2 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
12
- Երկու հաջորդական զույգ թվերի արտադրյալը 840 է։ Գտեք այդ թվերի տարբերությունը:
28×30=840
- Արամը 120 էջանոց գրքի համարակալումը սկսեց առաջին էջից։ Քանի՞ անգամ օգտագործեց 7 թվանշանը։
12-անգամ
4590։9
| 4 | 5 | 9 | 0 | 9 | |||||||||||||||
| 4 | 5 | 5 | 1 | 0 | |||||||||||||||
| 0 | 9 | ||||||||||||||||||
19965։5
| 1 | 9 | 9 | 6 | 5 | 5 | ||||||||||||||
| 1 | 5 | 3 | 9 | 9 | 3 | ||||||||||||||
| 4 | 9 | ||||||||||||||||||
| 4 | 5 | ||||||||||||||||||
| 4 | 6 | ||||||||||||||||||
| 4 | 5 | ||||||||||||||||||
| 1 | 5 | ||||||||||||||||||
5) 48240։24
| 4 | 8 | 2 | 4 | 0 | 2 | 4 | |||||||||||||
| 4 | 8 | 2 | 1 | 0 | |||||||||||||||
| 0 | 2 | 4 | |||||||||||||||||
- Ինչպե՞ս հինգ 2–ի միջոցով ստանալ 15։
22:2+2+2=15
- Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11:
66:6=11
- Ինչպե՞ս չորս 7–ի միջոցով ստանալ 18:
77:7+7=18
- Ինչպե՞ս չորս 8 –ի միջոցով ստանալ 89
88:8+8=89
Հայաստանի քարանձավներ

Մագելի քարանձավ կամ Մագելանի քարանձավ, կարստային քարանձավ Հայաստանում, Վայոց ձորիՈւփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին[2]։ Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1980 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը[3]։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչև 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ չեն ուսումնասիրված։

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով[1][2]։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

տռչյունների քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանիհարավ–արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզիԱրենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով[1]։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը[2]։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը[3]։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ[4]։
Նուկիմ քաղաքի խելոքները
Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:
– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:
– Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ո՜նց:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Ստեղծագործական աշխատանք
Իսկ հետո ի՞նչ եղավ․․․
Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։
Առաջադրանքներ
- Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։ Ափ է առնում- հավաքվում են խորհուրդ են նստում- քնարկել վար է բերում- իջեցնել գլուխ են տալիս- խոնարվել վար են պրծնում-հարցակվել
- Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
- Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ Անխելք
- Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
- Բնութագրի՛ր թագավորին։ Խելացի
- Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
- Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
- Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։ Լավ սովորեք
- Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։ Որ պետք է լավ սովորել
- Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։ Անխելքների աշխհարը
Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք․ ընտանեկան ռադիոթատրոն
Իմ ճամփորդական աշունը
Աշնանային արձակուրդներին ես այցելիցի Երևանի բուսաբանական այգին: Երևանի բուսաբանական այգին հիմնվել է 1935 թվականին ակադեմիկոս Ա.Թախտաջյանի կոմից: Նրա կիսանդրին տեղադրված է այգու սկզբնամասում:

Այգին գտնվում է Ավանում: Այգին գեղեցիկ էր, այնտեղ տնկված էին տարատեսակ բույսեր: ամենուր զգացվում էր աշնան շունչը: Ծառերը հագել էին կարմիր, դեղին շորեր և գունավոր շուրջ պար բռնել:



Այգում աճում էին նայեվ գեղեցիկ մշտադալարներ՝ սոճիներ և եղևվնիներ: Ասում են որ այդ ծառերի վրա ապրում են սկյուռիկն էր: Ինձ չհաջողվեց իրենց հանդիպել, քանի որ այգում շատ աղմկոտ էր:

Հետո մենք գնացինք Էկոէպիկենտրոն: Այնտեղ շատ գեղեցիկ էր, կարծես ջունգլիներ լինի: Հետաքրքիր օր էր:





Лгун
Мальчик стерёг овец и, будто увидев волка, стал кричать:
Помогите! Волк! Волк!
Прибежали люди и увидели, что мальчик говорит неправду. Так сделал
он два или три раза.
Однажды и вправду волк прибежал. Мальчик стал кричать:
Сюда, сюда скорей, волк!
Люди подумали, что он опять обманывает, — не послушали его. Волк
увидел, что бояться нечего и перегрыз всё стадо.
Словарь
стеречь (стерёг) – сторожить, հսկել
грызть – կրծել
вправду — на самом деле
Вопросы
- Почему люди не помогли мальчику? Потому что он всегда говорил не правду
- Почему басня называется «Лгун»? Потому что Он всегда врал.
- Прочитайте пословицы и выберите подходящую для заглавия басни:
«Ложь человека не красит.» .
«Один раз солгал — навсегда лгуном стал.» .
«Тысяча неправд не стоит одной правды. «
2.Отгадай загадку
Они обычно для шитья;
И у ежа их видел я;
Бывают на сосне, на ёлке,
А называются — иголки
3.Найдите и подчеркните слова, которые отвечают на вопросы КТО? и ЧТО?
Все козлята любят петь. кто
Все телята любят петь. кто
Все кудряшки на барашке что
Любят песенки свистеть кто <<можно написать и кто и что потому что ветер тоже может свистеть>>
Петрик и ваза
Маленького Петрика мама оставила дома, а сама пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне стояла ваза. Большая разноцветная бабочка села на край вазы. Петрику захотелось поймать бабочку. Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала и разбилась. Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?». Мальчик собрал осколки, отнёс на огород и закопал их в землю маленькой лопаточкой. Потом сел у окна и стал ждать маму. Только мама открыла дверь, Петрик подбежал к ней и сказал: — Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс осколки на огород и закопал их там маленькой лопаточкой. В глазах мамы Петрик почувствовал тревогу. — Кто же разбил вазу? — спросила мама. — Бабочка … — тихо ответил Петрик. Мама удивилась. — Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород и там закопала — это я понять не могу! Петрик посмотрел на маму и заплакал.
1.Вопросы
1. Как Петрик разбил вазу? Он размахнулся и разбил вазу
2. Что он с казал маме? Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала и разбилась
3. Чему удивилась мама? — Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород и там закопала — это я понять не могу!
4. Почему Петрик заплакал? Потому что ему
5. В чем смысл этого текста?
2. Соберите пословицы и запишите их.
У лжи не стоит одной правды.
Один раз солгал короткие ноги.
Тысяча неправд навсегда лгуном стал.
3. Составьте из данных слов предложения и запишите.
а) принесли, с картинками, книгу, Мальчики, Борису;
б) поедает, мышей, Сова, много;
в) слушать, Внуки, сказки, бабушкины, любят;
г) в тёплые, Зимой, улетают, страны, птицы;
4.Впишите в текст сказки слова.
Жила-была … . Её звали … . Училась она в … . А … была далеко-далеко, за лесом. Вот взяла … портфель и пошла в … . Шла-шла, и вдруг встретила … . Испугался … и спрятался под … .
— Не бойся меня, маленький, — сказала она. — Пойдём со мной. Будем вместе
учиться. Обрадовался … и поскакал рядом.
Домашнее задание «Петрик и ваза» читать, рассказывать
Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն


Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/
- Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: ՀԱյրենի տունը նա է որտեղ մենք ապրում ենք, սովորում ենք: Օրինակ մենք հիմա ապրում ենք և սովորում ենք այստեղ: Երևանը մեր հայրենի տունն է:
- Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Հայերն իրենց «հայ» ինքնանվանումը, ինչպես նաև սեփական երկրի անվանումը «Հայք», «Հայաստան» վերցրել են Հայասայից, որտեղ հիմնական արմատը «հայ»–ն է, իսկ «սա»–ն խեթական վերջածանց է, որը մատնանշում է երկիրը ու համընկնում է հայերենի «ստան» վերջածանցին։ Այսինքն՝ Հայասա նշանակում է հայերի երկիր, Հայաստան։Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան:
- Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները: Մեր հարևան երկրներն են Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան,Իրան:
- Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Առաջ մեր երկիրը կոչվում էր Էրեբունի իսկ հիմա Հայաստանի հանրաբետություն Երևան:
Եվրասիա մայրցամաք
Լրացնել բաց թողնված բառերը՝
Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրասիա և Ասիա:
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ, արևմուտքում` Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը` Էվերեստ 8848մ, ամենախոշոր լիճը` Կասպից ծովը և ամենախորը` Բայկալ:
Ծիրանի ծառը
Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։
Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։ <M< M< < M
Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։
Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։
Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։
— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։
— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։
— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։
— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։
— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։
— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։
Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։
Մաս երկրորդ
Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։
— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։
— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։
— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։
— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։
— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։
— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։
— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։
Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.
— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…
Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։
— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։
— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։
Երրորդ մաս
Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։
— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։
— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։
— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։
— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։
— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։
— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։
— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։
— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։
— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։
— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։
— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։
— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։
— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։
— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։
— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։
— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։
— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։
Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։
— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։
— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։
— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։
— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։
— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։
— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։
Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.
— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։
Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։
Առաջադրանքներ
1. Ուշադի՛ր կարդա և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
+
2. Յուլիսիսին բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ:
3. Տեքստից օգտվելով , մի քանի բառով բնութագրի՛ր պատմվածքի մյուս հերոսներին։
4. Վերնագրի՛ր պատմության հատվածները:
5. Ի՞նչ ես կարծում, միստր Հենդերսոնը մանկության տարիներին նմանատիպ արկածների մասնակցե՞լ էր։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
6. Առանձնացրո՛ւ պատմության գլխավոր մտքերը և ձևակերպի՛ր պատմվածքի հիմնական ասելիքը:
My friend
Hello my dear friend Arsine
I want to say that you are a very kind nice,
and strong child. I am very happy to have a friends like you. I respect and love you very much.
Love your best friend Alina