Առասպել լավաշի մասին

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

09acc9f08f3151b145e364b93a151626

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են: 

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները  հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Վենետիկ՝ Սուրբ Ղազար Կղզի, Մխիթարյան Միաբանություն

Քչերը գիտեն ինչպես է Վենետիկի ամենագեղեցիկ կղզիներից մեկը բաժին հասել հայերին
Իտալայի Վենետիկ քաղաքից ոչ հեռու։ Ադրիատիկ ծովի ջրերում գտնվում է հայկական Սուրբ Ղազար կղին որտեղ մինչև օրըս գործում է Մխիթար Սեբաստացու հիմնած Մխիտարյան միաբանությունը։ Կղզին հայկական պատմամշակույթային օջախներից է՝ հայերի հպարտություներից մեկը։ Բայց ինչպես է բաժին հասել հայերին շատ քչերը գիտեն այդ մասին։ Տասերկուերրորդ դարում կղզին հատկացրեցին քոցով վարագիչ հիվանդների տարածումը կանխելու համար։ Վենետիկցիները որոշեցին բոլոր վարաքվածներին մեկուսացնել կղզում։ Այդ հիվանդներին խնամում էին հայ միաբանները։ Ժամանակին հիվանդությունը նահանջում է և մարում, բայց դարեր անց կղզին նորից լքվում է։ Սակայն 1717-թվին ի նշան երախտագիության Վենետիկի իշխող խորհուրդը որոշում է կղզին նվիրել հայ վարդապետներին Մխիտար Սեբաստացու գլխավորությանբ տեղափոխվում են Վենետիկ Կոստանտինապոլիսից՝ խուսափելով թուրքերի ճնշումից։

Իրենց հիմնած միաբանությունը Մխիթարն ու իր տասնյոթ վարդապետները կառուղում էն վանքը և եկեղեցին և չորս անգամ ընդլայնում են կղզու տարացքը միաբանները գործունեություն են ծավալում երկու ուղղությամբ՝ կրոնական, կաթոլիկական և հայագիտական։ 1732 թվին Սուրբ Ղազար կղզում միաբանները բացել են վարժարան, որի նպատան էր սերունդ դաստիրակելը անգամ Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքների ժամանակ այնքան է տպավորվել Սուրբ Ղազար կղզով, որ 1797 թվին կզին հռչակվել է ակադեմիական։


Ակադեմիական հաստատությունը փրկելով այն ավերումից հաստատության թանգարանում կարող ենք տեսնել առաջին հայ տպագիր գիրքը որը տպվել է 1512 թվին և կոչվում է ՈՒրբաթագիրք։ Մխիթրար Գոշի Դատաստանագիրքը, Կիլիկյան Լևվոն Լուսինյան թագավորի թուրը, Այվազովսկու, Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի կտավները, Ասլամազյան քույրերի ձեռքի աշքատանքները, Վարդապետ Կոմիտասի դեմքից պատրաստված մահաբեր քանդակը նրա մորուքից պոկված մազերը ինչպես նաև անգլիացի Ջորջ Բայրոնի սենյակը, որը մեկ տարի սովորել է այտեղ և հիմա Սուրբ Կղզին ոչ միյան հայերի սուրբ կղզին է այլ նաև բրիտանացիների։

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

images
http://maps.google.com/maps?q=Yerevan+map&oe=UTF-8&ie=UTF8&hq=&

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումեասիրում են նաև նկարով, օդալուսանկարով (ինքնաթիռիցն կարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրա մասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ’ ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները’ ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է’ որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից’ հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հայաստանը խորհրդանշող պատկերներ

Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։

Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.

1. Հավերժության նշան

Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենաշատ հանդիպող տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը պահպանված այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։ Խորհդրանշում է մեր անվերջ խիզաղ ու չհանձնվող ոգին։

2. Այբուբեն

Հայաստանի խորհրդանիշների շարքում ամենաառանձնահատուկն է, հայության ձեւավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգեւ է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար եւ գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։

3. Խազեր

Երբ մարդիկ մտածում են երաժշտությունը պատկերող նշանների մասին, հիշում են հնգագիծը, բանալիներն ու նոտաները։ Հայերը, սակայն, ունեին նոտագրության իրենց սեփական համակարգը, որն անվանում էին «խազեր»։ Դարերի ընթացքում այն այնքան բարդացավ, որ մարդիկ մոռացան, թե ինչպես է պետք կարդալ դրանք։ Այնուամենայնիվ, հետագա դարերում համակարգը պարզեցվեց, վերստին կյանքի կոչվեց եւ մինչ օրս ուսուցանվում է Հայաստանում՝ իբրեւ նոտագրության ազգային տեսակ։

4. Խաչքար

Հրաբխային տուֆին փորագրված հայկական խաչքարերը զարդարվեստի յուրահատուկ օրինակներ են։ Պատմականորեն խաչքարը տեղադրվում էր իբրեւ շիրմաքար՝ գերեզմանաքար, սակայն հաճախ հանդես էր գալիս նաեւ իբրեւ դեկորատիվ տարր կրոնական եւ մշակութային կառույցների համար։ Այն համարվում է նաև բաց խորան։

5. Դրոշ

Հայաստանի դրոշը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության ընթացքում։ Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը մխիթարյան հայր Ղեւոնդ Ալիշանն է, ով դրա նախնական տարբերակը ստեղծել է դեռեւս XIX դարում։ Ներկայիս դրոշն ուղղակիորեն կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը: 

Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի դարավոր գոյամարտը, քրիստոնյա հավատքը, Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ Կապույտը նշանավորում է հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ցանկությունը, իսկ ծիրանագույնը՝ Հայաստանի ժողովրդի ստեղծագործ տեսակը եւ աշխատասեր տեսակը։

6. Գորգեր

Հայկական գորգերին հաճելի է նայելը. գեղեցիկ են, հագեցած գունազարդ նախշերով ու խորհրդավոր նշաններով: Ժողովրդական արվեստի ավանդական այս ձեւը հանդիպում է ամբողջ հայկական լեռնաշխարհում, եւ չնայած ոճական միասնությանը՝ տարբերվում է ըստ ծագման վայրերի։ Այժմ հատկապես հայտնի են արցախյան գորգերը։

7. Արարատ

Հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը երկգագաթ Արարատ լեռան պատկերն է: Այն ամենուր է՝ ազգային ու պետական խորհրդանիշներից մինչեւ ֆուտբոլի հավաքականի շապիկները։ Արարատի շուրջ է միավորված հայությունը, իսկ ըստ Աստվածաշնչի՝ Արարատի գագաթին է հանգրվանել Նոյի տապանը։

8. Նուռ

Այն պտղաբերության, լիության ու բախտավորության խորհուրդ ունի, միեւնույն ժամանակ շատ համեղ է։ Նուռն առկա է հայկական մշակույթում՝ արվեստից մինչեւ զարդեր ու հուշանվերներ։ Այսպես, օրինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը աշուղ Սայաթ-Նովայի մասին իր ֆիլմն անվանել էր «Նռան գույնը»։

9. Զինանշան

Զինանշանին պատկերված առյուծն ու արծիվը հազարավոր տարիներ եղել են հայկական արքայատոհմերի խորհրդանիշները: Նրանք միասին պահում են վահան, որը ներկայացնում է չորս գլխավոր արքայատոհմերին, իսկ կենտրոնում Արարատն է։ Զինանշանի վրա կա է նաեւ հինգ տարր՝ սուր, կոտրված շղթա, հասկերի խուրձ, ժապավեն եւ փետուրներ։ Դրանք ներկայացնում են արիությունը, հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը եւ խաղաղասեր ոգին։

Հայրենագիտության ինքնաստուգում

  1. Թվարկի՛ր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    Արմավիր-Արմավիր
    Վանաձոր-Եղեգնաձոր
    Արագածոտնի-Աշտարակ
    Արարատ-Արտաշատ
    Լոռի-Վանձոր
    Գեղարքունիք-Գավառ
    Արագածոտնի-Աշտարակ
    Շիրակ-Գյումրի
    Սյունիք-Կապան
    Տավուշ-Իջեվան
    Կոտայք-Հրազդան
  2. ․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
    Իրան
    Վրաստան
    Թուրքիա
    Ազրդբեջան
  3. Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։
    Երևան
    Գյումրի
    Լոռի
  4. Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։
    Գեղարքունիխ
  5. Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։
    Արմավիր-Արմավիր
  6. Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։
    Կոտայք
  7. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
    Բազմատեսակ օգտակար հանածոներով
  8. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
    Արագածոտնի 409մ
  9. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
    Այնտեղեն գտնվում ջերմաստիձանի հանքային ջրերի ցոցասրահը
  10. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
    Արաքսի գետը

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն  ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած  գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն:  Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում  էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար։
    Հենց այտ դարում է տեղի ունեցել Հայոց պատմուցյունը
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։
    ՈՐ իրեն կեցվով գրեն
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․

    Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ նա հորինել է մեր հայոց Այբուբենը:

Մեր լեզուն Հայերենն է

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Հայերի մայրենի լեզուն հայերնն է։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է։ Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի։ Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։ Մաշտոցյան գրերից գյուտից հետո գրավոր հայերենն անցել է երեք փուլ ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

Ուշադի՛ր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները․

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։

Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը ՝ արևելահայերենով։ Հայոց պատմությունը այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի ՝ Արևմտյան և Արևելյան։ Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում արևմտահայերենը։

Հայերենի բարբառները

Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն բարբառներ։ Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է ՝ մոտ 60, որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։ Օրինակ ՝ Շիրակի, Լոռու բարբառները։

Բարբառները գրական լեզվից տարբերվում են իրենց արտասանությամբ։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։

Բնօրինակ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:

Մշո բարբառով

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:

— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:

Բըլէ Համբօն լըլսէց:

Գյումրու Կարնո բարբառով

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:

— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:

Հըմը Համբօն չըլսէց: